Privatization.am - Գլխավոր էջ



 

Weather in Armenia

???????????? ?????????????????? ?????????????????????? ?????????????? (AMD)

Հարգելի այցելու

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում:
 
Վարչությունը անկախության 20 տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել մեր հասարակարգի և տնտեսական հարաբերությունների կայացման, պետության ներուժի, հասարակության և պետության միջև փոխհարաբերությունների զարգացման բնագավառներում: Այսօր, կարծում եմ, մենք հասել ենք շարունակական այնպիսի կիզակետի, երբ անհրաժեշտ է հստակեցնել և վերախմբագրել որոշ մոտեցումներ:
 
Վերջին տարիներին պետությունն առավել համակարգված է անդրադառնում պետական գույքի կառավարման պայմանների բարելավմանն, ինչը միտված է մեր աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու պետական գույքը հասարակության շահերին առավելագույնս ծառայեցնելուն ուղղված մեր հանձնառությանը:
 
Մեր առաջնային նպատակներից է բոլոր գործարքների թափանցիկության ապահովումը, ինչը, վստահ եմ, հանրության պահանջն է: Այդ գործում անփոխարինելի է վարչության պաշտոնական ինտերնետային կայքի դերը, որին առաջիկայում ևս առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու:
 
Պատրաստ եմ անձամբ, ինչպես նաև լավագույն և իրազեկ մասնագետների ներգրավմամբ անդրադառնալ, առանց բացառության, բոլոր այն հարցերին, որոնք հուզում են հանրությանը, քանզի միասին կարող ենք փնտրել և գտնել բոլոր առաջացած հարցերի լավագույն և արդյունավետ լուծումները:

Արման Սահակյան

-------------------------------------------------------------

Մամուլի հաղորդագրություն
2012 թվականի ցուցանիշների մասին
 

- օտարումից մուտքերը կազմել են մոտ 807 մլն դրամ 2012թ. պետական գույքի վարձակալությունից պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 241մլն դրամ /ծրագրված էր 214/:...

27.11.12թ. Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է
 

Որոշ լրատվամիջոցներ թյուր մեկնաբանություններով անդրադարձել են ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի գույքից 53 միավոր տրանսպորտային միջոցի վաճառքի վերաբերյալ որոշմանը: Որպեսզի առանձին լրատվամիջոցի կամ լրագրողի անձնական տրամադրությունն ու տրամադրվածությունը, չիմացությունը հանրային ընկալման համար խեղաթյուրված պատկեր չստեղծեն, հարկ ենք համարում պարզաբանել, թե իրականում ինչ է ներկայացնում իրենից «53 մեքենա» ասվածը, առաջին հերթին ներկայացնելով դրանց լուսանկարները, որոնք, թերևս լրացուցիչ որևէ մեկնաբանության կարիք չունեն:

ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է

          Հաշվի առնելով ԶԼՄ-ների կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը հղվող բազմաթիվ հարցադրումները, պարզաբանում ենք ներկայացնում Կառավարական թիվ 2 մասնաշենքի վերաբերյալ: 

         Շենքի նկատմամբ տարիներ շարունակ հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել և ներկայացրել է ՀՀ կառավարությանը: Առաջարկությունները կառավարությունում քննարկվել են ոչ միայն գնային գրավիչ հեռանկարի ակնկալիքով, այլև 1951թ. և 1955թ՝. երկու փուլով շահագործման հանձնված կառույցի շենքային պայմանների՝ վաղուց արդեն այնտեղ տեղակայված նախարարությունների և հատկապես ԱԳՆ ժամանակակից պահանջները չբավարարելու տեսանկյունից: Բացի այդ, տարածքներով ապահովված չեն Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը: Այդ իսկ պատճառով կառավարությունում բազմիցս քննարկումներ են եղել նախարարություններին պատշաճ տարածքներով ապահովելու հարցի շուրջ:...

--------------------------------------------------------------------

 

 

ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի շնորհավորանքը աշխատակազմին

Հարգելի գործընկերներ

Շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Անկախության տոնի առթիվ, առաջին հերթին մաղթում բարօրություն և առաջընթաց անձնական կյանքում, նաև աշխատանքի մեջ և իհարկե, ամուր առողջություն, բարեկեցություն: Թող օր-օրի նոր կենսագրություն կերտող մեր երկրում մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունենա իր ներդրումը կատարել Հայաստանի զարգացման գործում և լուսավոր մի տող ավելացնի մեր պատմությանը:

 -----------------------------------------------------------------------------

 

 

Կոլեգիայի նիստում

Հուլիսի 13 -ին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին կից կոլեգիայի նիստ է գումարվել ընդլայնված կազմով` քննարկելու օրակարգային կարևորագույն հարցեր: Նիստին մասնակցել են նաև հանրապետության մի շարք բուհերի ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, փաստել է, որ ակնկալում է կառուցողական երկխոսություն և ներկայացվող խնդիրների լուծման վերաբերյալ՝ իրատեսական ու գործնական առաջարկներ:

-------------------------------------------------------------------------------

Պետական գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են 

        Ի պատասխան ՀԱԿ համակարգող, Աժ պատգամավոր Լևոն Զուրաբյանի՝ 20.06.12թ. ՀՀ վարչապետին հղած նամակի, տեղեկացնում ենք, որ տևական ժամանակաշրջանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության և ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչների կողմից փորձ է արվում Վաղարշյան 12-ի հետ կապված պատմությունը ներկայացնել այլ՝ քաղաքական շահարկումների քողի ներքո և խնդիրը տեղափոխել քաղաքական տիրույթ, ինչն անընդունելի է, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն առաջնորդվել և առաջնորդվում է միմիայն օրենքով իրեն վերապահված գործառույթներից բխող սկզբունքներով:... 

 -------------------------------------------------------------

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի շնորհավորանքը՝ աշխատակազմի կանանց
        
         Հարգելի կանայք ու աղջիկներ

         Սրտանց շնորհավորում եմ կանանց միջազգային տոնի առիթով, մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին ամենայն բարիք, սեր ու երջանկություն, իսկ աշխատանքային առօրյայում՝ առաջընթաց ու ձեռքբերումներ: Թող ձեր բոլոր սպասումները, ձգտումներն ու նպատակներն իրականություն դառնան, հույսերն ու հույզերը՝ միայն դրական լիցքեր բերեն:

Ա. Սահակյան

 -------------------------------------------------------------

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ելույթը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 

       Մենք կարևորում ենք ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև պայմանագրի ստորագրումը և սրանով սկիզբ առնող համագործակցությունը: Վստահ եմ, որ այն երկարատև և փոխարդյունավետ է լինելու: Առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ և դա՝ ձեր համալսարանում: Պետական գույքի կառավարման վարչությունը սկսել է համարձակ բարեփոխումների շրջան և հատկապես այս փուլից սկսած, մեզ անհրաժեշտ է մեր մասնագետների, պրոֆեսիոնալ կադրերի բազան շարունակել համալրել հատկապես Տնտեսագիտական համալսարանի հետ գործակցության շնորհիվ:...

 

 

 

 

 

--------------------------------------------------------------

«Պետական գույքի կառավարումը» ներառվել է բուհական համակարգում

        ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև սկսվել է երկարաժամկետ գործակցության ծրագիր, որի մեկնարկը տրվել է այսօր. համագործակցության պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ըստ փաստաթղթի, մասնավորապես, առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ, ինչը թույլ կտա երկկողմանի ջանքերով ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստել, մասնակցել վերապատրաստման պարբերական գործընթացին և աջակցել համալսարանի շրջանավարտներին՝ մասնագիտական աշխատանքով ապահովելու հարցում:...

---------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------
 
Պետական ամբողջ բնակֆոնդը պետք է հաշվառվի

 Պետական ամբողջ բնակֆոնդը պետք է հաշվառվի մինչև այս տարվա սեպտեմբեր. սա վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականն է ՊԳԿ վարչությանը: Այս մասին աշխատակազմին տեղեկացրել է վարչության պետ Արման Սահակյանը, պարզաբանելով, որ հանրակացարանների՝ ավելի վաղ սկսված հաշվառումը, ուսումնասիրությունը փաստորեն պետք է դառնան այս մեծ հաշվառման բաղադրիչը:...

---------------------------------------------------------------------

Ուրբաթը ՊԳԿ-ում քաղաքացիների ընդունելության օր է. յուրաքանչյուր ամսվա առաջին և երկրորդ ուրբաթ օրերի աշխատանքային վերջին 2 ժամերին նրանց ընդունում են ՊԳԿ վարչության պետի տեղակալները, երրորդ ուրբաթ՝ աշխատակազմի ղեկավարը, իսկ ամսվա վերջին ուրբաթ օրը քաղաքացիները ընդունելության են գալիս վարչության պետի մոտ:...

---------------------------------------------------------------------

Աշխատանքային նոր տարին՝ նոր ծրագրերով

 «2012 թվականը ամենօրյա տքնաջան աշխատանքի տարի է լինելու և ես դրան պատրաստ եմ, կարծում եմ, դուք՝ նույնպես». առաջին աշխատանքային խորհրդակցությանը հունվարի 10-ին հայտարարել է ՀՀ ԿԱ վարչության պետ Արման Սահակյանը՝ վերահաստատելով աշխատանքային ծրագրերի հիմնական ուղղություններն ու վարչության որդեգրած աշխատաոճը. այն է՝ ոչ մի շրջանցված հարց և բարձրացված խնդիրներին՝ հիմնավոր լուծումներ: Իսկ համակարգում նման խնդիրները քիչ չեն:...

---------------------------------------------------------------------

Հարգելի գործընկերներ

       Եվս մեկ տարի ավարտվեց մեր կյանքում ու գրանցվեց անցյալ ժամանակով: Ամփոփում ենք 2011-ը և փորձում հանրագումարի բերել այն ամենն, ինչով ապրել ենք, ինչը 365 օր ուղեկցել է մեզ, ոգևորել, հիասթափեցրել կամ մտահոգել: Այսօր առաջին հերթին ինքներս մեզ ենք փորձում հաշիվ տալ ,թե ինչ տվեց մեզ 2011-ը և ինչ տարավ մեզնից: Ես շատ կցանկանայի, որ այս տարվանից մեզ հետ վերցնենք միայն դրական լիցքերն ու ամեն բացասականը, արգելակողը թողնենք անցյալում:

         2011-ը հեշտ տարի չէր մեր երկրի կյանքում և տնտեսության ետճգնաժամային իրավիճակում նախ և առաջ կայունացման խնդիր ունեինք, իսկ տնտեսության ամեն մի ճյուղ՝ իր ուրույն առաջադրանքը: Պետական գույքի կառավարման համակարգում մենք ձեզ հետ միասին կարողացանք ոչ միայն կայունություն ապահովել, այլև արդիականացման համարձակ ծրագրեր առաջ քաշել ու գնալ դրանց իրականացման ճանապարհով: Իսկ սա նշանակում է, որ մենք կանգառի, առավել ևս նահանջի տարբերակ չունենք: Մենք ունենք բավարար կամք և կարող ուժ՝ մեր ծրագրած բարենորոգումներն իրականացնելու համար և այս իմաստով 2012 թվականը մեզ համար կլինի առավել պատասխանատու և առավել ծանր աշխատանքի տարի: Ես վստահ եմ, որ մենք պատվով կհաղթահարենք մեր նոր առաջադրանքը:

          Ես շնորհավորում եմ ձեր և ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում, որ 2012-ը լինի երջանկության ու բարեկեցության, ձեռքբերումների և զարգացման տարի: Ձեզ ՝ ամենայն բարիք, մեծ ուժ ու եռանդ՝ միասին մեր ծրագրերը իրականացնելու համար:

Արման Սահակյան

---------------------------------------------------------------------

ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

 ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագծին, որը մշակվել է ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից և մեր երկրում ու ԱՊՀ տարածքում եզակի է իր ընդգրկման ու կարգավորման դաշտով:..

---------------------------------------------------------------------

Պետական գույքի կառավարման վարչությունում կարևորում են գույքի գնահատման որակյալ ծառայությունները

 ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը և Հայաստանի Բանկերի Միությունը համատեղ կազմակերպել են բանկային ոլորտի աշխատակիցների լրացուցիչ մասնագիտացման դասընթաց «Անշարժ գույքի գնահատումը բանկային համակարգում» թեմայով:.. 

 

 

 

 

 

---------------------------------------------------------------------

 

Մեր անելիքները եկող տարի ավելի շատ կլինեն

«34 տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների գծով մենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեցինք և որոշակի հաջողության հասանք: Նույն մոտեցումը պետք է ունենանք պետական բաժնեմասով բոլոր ընկերությունների նկատմամբ» . այսօրվա խորհրդակցությանը հայտարարել է ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:..

---------------------------------------------------------------------

Մեր խնդիրն է զտել, մաքրել Մասնավորեցման ծրագիրը

 Պետական բաժնեմասով ընկերությունների արդյունավետ կառավարման խնդիրը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության մշտական օրակարգում է. այս ուղղությամբ պարբերաբար դիտարկումներ, ուսումնասիրություններ են կատարվում, առողջացման ծրագրեր մշակվում: Դրանք ցույց են տալիս, որ ավելի մեծ խնդիրներ ունեն ավելի փոքր պետական բաժնեմասով ընկերությունները:..

---------------------------------------------------------------------

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի շնորհավորական ուղերձը

Հարգելի գործընկերներ

Մենք մեր երկրի ու մեր պատմության համար անչափ գեղեցիկ ու կարևոր իրադարձության շեմին ենք. վաղը միասին, ամբողջ երկրով ու նաև աշխարհով մեկ սփռված հայությամբ կտոնենք մեր երկրի Անկախության 20 ամյակը: Մարդու կյանքում 20 ամյակը հասուն պատանեկություն է խորհրդանշում կամ երիտասարդության սկիզբ, իսկ պատմության համար 20 տարին ընդամենն ակնթարթ է, այն էլ հազարամյակների ճանապարհ անցած մեր ժողովրդի համար:.. 

 

 

 

 

 

 

 

 

 

--------------------------------------------------------------------

 

Armenian English Russian        

«Պետական գույքի կառավարումը մեր վարչության բուն գործառույթն է և այն պետք է հնարավորին արդյունավետ լինի: Դրա համար անհրաժեշտ է, որ պետական գույքը՝ նախևառաջ հստակ հաշվառված և կառավարումն էլ համակարգված լինի: Մենք այսօր արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գնում ենք կուտակված խնդիրների գույքագրման ճանապարհով, որպեսզի կարողանանք հիմնավոր և օպտիմալ լուծումներ գտնել». հերթական աշխատանքային խորհրդակցությանը հայտարարել է ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը:

Հարցազրույց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ:

 

ՀՀ կառավարության կողմից բազմաթիվ ծրագրեր են մշակվում' ուղղված պետական գույքի կառավարման բարելավմանը, ոլորտային բարեփոխումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետակա գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Բանկային ոլորտի աշխատակիցների լրացուցիչ մասնագիտացման «Անշարժ գույքի գնահատումը բանկային համակարգով» թեմայով դասընթացի շրջանակներում դեկտեմբերի 6-ին վկայականներ ստացան դասընթացներին մասնակցած բանկային ոլորտի 8 աշխատակիցներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, գործակարգավարական հերթական խորհրդակցությունն է գումարվել հետևյալ օրակարգով՝

 

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացել է ՀՀ ԿԱ առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի մամուլի ասուլիսը հետևյալ թեմաներով` «Պետական գույքի կառավարման արդյունավետության մեծացման խնդիրներ և բարեփոխումների նոր շրջան, վարչության 2011թ. 9 ամսվա արդյունքների ամփոփում»։

2011 թվականի ընթացքում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից պետական գույքի մասնավորեցումից և օտարումից ստացված գումարների, ինչպես նաև վարձակալությամբ տրամադրված ոչ բնակելի տարածքներից վարձավճարների փաստացի հավաքագրման վերաբերյալ 9 ամսվա կտրվածքով` մինչև 01.10.11թ. դրությամբ`

Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին կից կոլեգիայի նիստ է գումարվել օրակարգային երկու հարցով՝
1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմում աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման հետ կապված խնդիրների քննարկում:
2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 2012 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ ներկայացված առաջարկությունների քննարկում:

Պետական գույքի կառավարման վարչությունում սեպտեմբերի 20-ին աշխատանքային մթնոլորտը համեմված էր Անկախության 20 ամյա հոբելյանին ընդառաջ՝ տոնական տրամադրությամբ: Տոնը կրկնակի էր դարձել հաճելի անակնկալի շնորհիվ. ՀՀ վարչապետի 17 սեպտեմբերի 2011թ. N 868-Ա որոշմամբ անկախության տոնի 20 ամյակի առթիվ